Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի հաջողվեց հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Իմաստը՝ սրացումը դադարեցնելն է, սահմանային գոտում նորմալ մթնոլորտ ստեղծելն է։ Արդյունքում՝ հնարավոր եղավ, որ ժամը 9-ի շրջակայքում հայտարարվեց զինադադարի մասին»,- ասել է Կարասինը։
Նրա խոսքով՝ «առջևում շատ գործ կա անելու», քանի որ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին։