ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը
Երբ խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրում ես խայտառակությունը, ստանում ես և՛ պատերազմ, և՛ խայտառակություն։
Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է՝ փաստ է, բայց ակնհայտ փաստ է՝ Փաշինյանը տապալել է եւ խաղաղության օրակարգը, եւ ՀՀ անվտանգությունը։
Ասում է՝ պետք է ամեն գնով պաշտպանենք ՀՀ սահմաններն ու բարեփոխենք բանակը..
Կարդացեք նաև
Իրո՞ք։
Բա 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանն առանց կռվի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ գրավել է, ի՞նչ ես արել դրա դեմ։
Ոչինչ։
44-օրյա պատերազմից հետո բացի բանակ թուլացնելուց ու քանդելուց, ի՞նչ զենքեր ու զինամթերք եք բերել։
Պատասխանն ակնհայտ է:
Պատերազմից հետո որեւէ ՔՊ-ական պատգամավոր ու ոչ էլ Փաշինյանը չի պատասխանել Ալիեւի հայատյաց ելույթներին։
Ու այդ ամենը հանգեցնելու էր այսօրվա ահաբեկչական հարձակմանը։
Պաշտոնական տվյալներով 49 նահատակ ունենք, ՔՊ-ականներն ասում են՝ սադրանք։
Ի՞նչ սադրանք։
Կամ ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։
Ո՞վ է 44-օրյա պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերին Սյունիքում նոր տարածքներ զիջել թշնամուն։ Ե՞ս։
Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնել։
Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում։
Աստված մեր նահատակների հոգիները լուսավորի։