ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը անդրադարձել է Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի խաղաղ բնակավայրերին։
Նա թվիթերյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունները և Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին հարվածները անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դիվանագիտությունը պետք է հաղթի»։
Hostilities along the Armenia-Azerbaijan border and reported strikes on civilian objects in Armenia are unacceptable and must stop immediately. There is no military solution to the conflict in Nagorno-Karabakh; diplomacy must prevail.
— Michael Carpenter, U.S. Ambassador to the OSCE (@USAmbOSCE) September 13, 2022