Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Այս ամենի մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 13,2022 11:44

«Կա հայտարարության տեքստ։ «Հայաստան» խմբակցությունն այժմ մշակում է իր առաջարկները։ Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ արդեն իսկ ներկայացվածում առաջարկելու ենք փոփոխություններ։ Պետք է հստակ ամրագրվեն կետեր՝ ստեղծված իրավիճակը եւ վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետ կապված ԱԺ նիստում այսօր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հայտարարության նախագիծ են պատրաստել, ընդդիմությունն էլ ասաց, որ իրենք նույնպես հայտարարության տեքստ են պատրաստում։

Նիկոլ Փաշինյանն այս պահին ԱԺ նիստում ներկայացնում է իրավիճակը։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանության պատրաստած տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես․ «Որոշ կետեր են պետք, որպեսզի ամբողջական լինի։ Նիստին չենք մասնակցելու։ Այս ամենի մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Չենք մասնակցելու հարցուպատասխանին, որովհետեւ դա հերթական կրկեսն է, որը մեզ որեւէ բան չի տալու»։

Այլ հարցերի պատասխանել Իշխան Սաղաթելյանը չցանկացավ, հեռացավ քննարկումները շարունակելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930