Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է տարվում. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 13,2022 12:28

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։

ՀՀ իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է տարվում։

Շարունակում եմ պնդել, որ մեր գլխավոր խնդիրն այսպիսի իշխանության գոյությունն է, որն իր պաշտոնավարման 4 տարիներին Հայաստանին ու Արցախին զրկել է կենսունակության և դիմադրության հնարավորություններից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930