Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական. «Դատապարտում եմ Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա»

Սեպտեմբեր 13,2022 11:25

ԱՄՆ մի շարք կոնգրեսականները թվիթերյան իրենց էջերում անդրադարձել են Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրը գրում է.  «Վրդովված եմ հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ Ադրբեջանի՝ համակարգված և զանգվածային հրետանու հարվածների մասին հաղորդագրություններից։ Պարզ լինելու համար, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են և վիճելի տարածքներ չեն։ Անբարեխիղճ է, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ալիևին»։

Ջիմ Կոստան էլ գրում է. «Դատապարտում եմ Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ միասին, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք նրանց պատասխանատվության կենթարկենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930