Լրահոս
Օրվա լրահոսը

Թող գան՝ իրենք օրենքներ ներկայացնեն: Մենք մեր աշխատանքը կատարում ենք, թող ընդդիմությունն էլ անի. Կարեն Սարուխանյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2022 11:08

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության կողմից խորհրդարանական աշխատանքների բոյկոտը, արդյոք այդ փաստը չի՞ ապալեգիտիմացնում խորհրդարանը։

– Ոչ մի կերպ էլ չեմ գնահատում։ Ինչպես տեսնում եք՝ խորհրդարանը շարունակում է օրենքներ ընդունել, մենք աշխատում ենք բնականոն հունով, ե՛ւ հանձնաժողովներն են նիստեր գումարում, ե՛ւ լիագումար նիստեր են գումարվում, ու պետք է ասեմ, որ աշխատանքներն ավելի կառուցողական են, հանգիստ մթնոլորտում ենք աշխատում։

– Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ՔՊ-ին միայնակ են թողնում` Արցախը հանձնելու իր ծրագրի հետ։ Արդյոք նկատի ունեն խաղաղության պայմանագրի ստորագրո՞ւմը։

– Ես չգիտեմ՝ ով է նման բան ասել, բայց ինչ, որ ասել է, սխալ է ասել, որովհետեւ իրենք երբեք էլ ՔՊ-ի կողքին չեն եղել, որ հիմա էլ միայնակ են թողել։ ՔՊ-ի կողքին ժողովուրդն է, կա ու լինելու է։ ՔՊ-ն երբեք միայնակ չէ։

– Բայց կան տեղեկություններ, որ Ադրբեջանն օր առաջ փորձում է ՀՀ իշխանություններին, առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, խաղաղության պայմանագիր պարտադրել։ Իսկ այդ պայմանագիրը ոչ լեգիտիմ խորհրդարանում չի կարող վավերացվել։

– Տեսեք՝ ընդդիմությունն այսօր չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում։ Ես քիչ առաջ խորհրդարանում հանդիպեցի Ազատան գյուղի դպրոցականներին, եւ երեխաներից ինձ հարց տվեցին, թե, օրինակ, Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ այսօր Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր չեն աշխատում եւ աշխատավարձ են ստանում։ Այսինքն՝ իրենք բավականին տեղյակ են։

– Հիմա իրենք էլ ձեզ ասում են, որ խորհրդարանում զբաղված եք Արցախ հանձնելով կամ, ասենք, սնդիկի մասին օրենք ընդունելով, որը բացարձակ կապ չունի Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հետ։

– Թող գան՝ իրենք օրենքներ ներկայացնեն, ուղղեն այս իրավիճակը, մեկ տարի աշխատել են, թող ներկայացնեին։

– Խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ժամանակում հնարավո՞ր է։

– Ես տեղյակ չեմ, այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես ասում եմ, որ մենք մեր աշխատանքը կատարում ենք, թող ընդդիմությունն էլ անի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930