Ադրբեջանը, արդեն երկար ժամանակ հող նախապատրաստելով, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, լայնածավալ ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի սահմանին։
Մեր զորակցություն ենք հայտնում սահմանին կանգնած հայ զինվորին, որն իր կյանքի գնով շարունակում է պահպանել հայոց պետականությունը։
Այս ամենը, նաև Արցախյան վերջին պատերազմի, հետագայում տեղի ունեցած ռազմական ագրեսիաների նկատմամբ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի հետևանքն է։
Դիմում ենք Հայաստանի ռազմավարական գործընկերներին, միջազգային հանրությանը՝ ակնկալելով ՀԱՊԿ-ից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, միջազգային պարտավորություններից բխող հստակ ու արագ գործողություններ՝ ուղղված Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիայի վերջնական զսպմանը։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցություն