Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր լուծողը բանակն է հողի վրա, որ իր թիկունքում ունի առողջ, գիտակից և համախմբված հանրություն. Տարոն Սիմոնյան

Սեպտեմբեր 13,2022 10:04

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը իրավաքաղաքական անհրաժեշտ քայլ է՝ փաստելու համար Ադրբեջանի ագրեսիան ու ՄԱԿ-ի կանոնադրության 2րդ հոդվածի խախտումը, ինչպես նաև 51֊րդ հոդվածով անհատական ու կոլեկտիվ կարգով ինքնապաշտպանության դիմելը։
ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելը կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի կենսագործման փորձ է։

Կարելի է մեծ ակնկալիքներ չունենալ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կանոնադրության VII գլխի հիման վրա որոշում կայացնի Ադրբեջանի ագրեսիայի և խաղաղության վտանգման վերաբերյալ։ Նույնը վերաբերում է ՀԱՊԿ֊ին։

Պատճառը որոշումների ընդունման մեխանիզմն է։ Ինչ-որ մի պետություն դեմ կքվեարկի ՀԱՊԿ-ում, և ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամներից առնվազն որակյալ մեծամասնության կողմ լինելը (ներառյալ՝ 5 մշտական անդամները) կասկածելի է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և Ադրբեջանի աճող դերը, ինչքան էլ որ նախագահողը Ֆրանսիան է։

Սակայն դիմելն անհրաժեշտ էր իրավաքաղաքական տեսանկյունից։

Դիվանագիտական ու իրավական լայնամասշտաբ աշխատանքից զատ պետք է ռացիոնալ լինել, հստակ միտք ունենալ, որ խնդիր լուծողը բանակն է հողի վրա, որ իր թիկունքում ունի առողջ, գիտակից և համախմբված հանրություն։

Այս պարագայում միայն խնդիրը կլուծենք հայկական շահի պաշտպանությամբ։

Իսկ բանակն իր աշխատանքը կատարել է գիշերը և շարունակում է կատարել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930