Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղության, մեր պատկերացրած խաղաղությունն ու ադրբեջանական կողմինը հակասում են միմյանց. Ժիրայր Ազիզյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2022 09:54

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի օր առաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հրահանգել է․ «Պատրաստ լինել՝ ճնշելու հակառակորդի ցանկացած գործողություն»։

Նման բովանդակությամբ ու հանձնարարականներով մի խորհրդակցություն էլ հուլիսի 30-ին էր անցկացրել Հասանովը, որից հետո՝ օգոստոսի 3-ին, Ադրբեջանն Արցախում գնաց էսկալացիայի։

Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։

– Ինչպե՞ս կարելի է հավատալ Ադրբեջանի խաղաղության օրակարգին, երբ Բաքվի բռնապետը ցինիկ ու ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս, սոցցանցերում էլ ադրբեջանցիներն են հայատյաց մեկնաբանություններ անում։ Սահմանային լարվածությունը դեռ կա, ավելին՝ վերջերս դիպուկահարի կրակոցից Ճամբարակում զինվոր զոհվեց։

– Իրականում մենք հասկանում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղության, եւ խոսքը ոչ միայն պաշտոնական Բաքվին է վերաբերում, այլ նաեւ ընդհանրապես Ադրբեջանի հասարակության լայն զանգվածին: Մի փոքր տեղ եմ թողնում, չէի ասի՝ ամբողջ Ադրբեջանը, բայց մեծ հատվածը պատրաստ չէ հայերի հետ խաղաղության։ Եվ այս առումով որքան էլ որ տեսնում ենք երկու զուգահեռ հարթակները՝ մոսկովյան եւ բրյուսելյան, փորձում են գտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը՝ նույնիսկ փորձելով շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցը, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այս ջանքերը, համենայնդեպս մոտ ապագայում, կարճաժամկետ հեռանկարում որեւէ էական արդյունք չեն տալու։ Սրա վառ ապացույցը հենց Ձեր նշած հայատյաց քաղաքականությունն է, որը տարբեր մակարդակներում ոչ միայն պաշտոնապես, այլ նաեւ հասարակական եւ այլն, տեսնում ենք՝ ինչ տրամաբանությամբ են նրանք մոտենում։ Եվ, ընդհանուր առմամբ, այս առումով էլ մենք պետք է հասկանանք՝ խաղաղության գնալը չի նշանակում հասնել խաղաղության։ Իհարկե, պետք է գնանք խաղաղության, բայց նաեւ պետք է հասկանանք, որ մեր պատկերացրած խաղաղությունն ու ադրբեջանական կողմինը ամբողջությամբ տրամագծորեն հակասում են միմյանց։

Նարինե ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930