ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Իր գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Խորապես մտահոգված եմ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդումներով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դեմ կանգնի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ն այժմ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող անվտանգության օգնությունը»: