Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տարածել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը.
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ուղղվող հարվածների մասին հաղորդումներով։
Ինչպես մենք վաղուց արդեն հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական ցանկացած գործողություն»։