Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արկեր են ընկել, «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը:
Ըստ նրա` այս պահին տեղում ինտենսիվ կրակոցներ են, երեխաներից ոմանց տարհանել են, մյուսներին դեռ չի հաջողվել: Ըստ նրա` Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
Սյունիքի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն էլ հաղորդեց, որ կրակոցները շարունակվում են, զոհերի, տուժածների մասին տեղեկություն չկա:
«Անցած տարի, որ 4 ժամ կրակոցներ եղան, նույն կրակոցներն են եղել: Գյուղի ժողովուրդը ճիշտ է` դուրս է եկել գյուղամեջ, բայց առայժմ դուրս չեն գալիս», – ասաց նա` հավելելով, որ դաշտերում հրդեհներ են բռնկվել:
Կարդացեք նաև
«Արդեն քաղած չոր խոտեր են, վառվում են, հրետանի է աշխատում», – նշեց նա: