Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՊ ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները

Սեպտեմբեր 13,2022 02:48

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ  աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։

Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։  Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։

Մարդու իրավունքների պաշտպանն այս տեղեկությունները կուղարկի միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930