Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի (Վարդենիսի, Գորիսի, Ջերմուկի, այդ համայնքների գյուղերի ուղղությամբ և այլն) նկատմամբ բացարձակ հանցավոր են, բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ:
Այս սանձարձակ արարքները ադրբեջանական պատերազմական հանցանքների համար անպատժելիության արդյունք են, ցեղասպան քաղաքականության հետևանք:
Ակնհայտ է, որ նրանք հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում կեղծ խաղաղության շղարշով: Որևէ անգամ ոչ միայն չեն դադարեցրել հայատյացության ու ատելության հովանավորությունը, այլ ավելի են խորացրել:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան
Կարդացեք նաև