«Այս պահին իջնում ենք նկուղներ, Գորիսի վրա չեն կրակել, բայց ձայները մոտիկ են լսվում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի բնակիչներից մեկը։ Ըստ չճշտված տեղեկությունների, հակառակորդի մի անօդաչու թռչող սարք պայթել է սահմանին, իսկ մեկին հայկական զինուժն է ոչնչացրել։ Անօդաչու թռչող սարք են նկատել նաեւ Դավիթբեկ գյուղի ուղղությամբ։ Իրավիճակը լարված է նաեւ Իշխանասարում։
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս պահին մարզպետարանում օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ