Այսօր Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը հանդիպում է ունեցել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային վարչության աշխատակիցների հետ։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանից։ Հանդիպման նպատակը քաղպաշտպանության հետ կապված հարցերի քննարկումն էր։ Արթուր Ճաղարյանը ԱԻՆ ներկայացուցիչներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ։
ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային վարչության մի շարք աշխատակիցներ արժանացան դրամական պարգևների և պատվոգրերի՝ համայնքի ղեկավարի կողմից։ Հավելենք, որ նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել վերջերս Իջևանում գրանցված անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին։ Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարական թիմը ներգրավված է եղել նաև Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված որոնողափրկարական աշխատանքներին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի