Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ պետք է կապ ունենա, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ոչ խոսվել է, ոչ քննարկվել»

Սեպտեմբեր 12,2022 22:22

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի եւ դրան հայկական կողմի գրեթե զրոյական դիմադրության մասին՝ ասաց. «Եթե գոյություն ունի կոնֆլիկտ եւ կոնֆլիկտի շուրջ չեն վարվում բանակցություններ կամ այդ բանակցությունները արդյունավետություն չունեն, դա նշանակում է, որ այդ կոնֆլիկտը վերածվում է պատերազմի:

Այդպես եղավ Ղարաբաղի հարցում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ դուրս եկավ բանակցային գործընթացից, փորձեց աչք փակել կոնֆլիկտի վրա եւ փոխանակ բանակցելու, սկսեց հրահրել կոնֆլիկտ, որի հետեւանքը եղավ պատերազմը: Եվ դրա վտանգավորությունն այն է, որ այն, ինչն ինքը մտադիր է ըստ իրենց պայմանավորվածության հանձնել թշնամուն, անում է զոհերով, կորուստներով: Որովհետեւ իր կարճ խելքով մտածում է, թե այդպես ինքը դուրս է գալիս դավաճանի պիտակից: Ինքը խոստովանեց չէ՞, որ նույն այս իրավիճակը, գուցե, ավելի նպաստավոր մեր համար, կարող էր լինել առանց զոհերի: Բայց ինքը ցույց է տալիս, որ դիտմամբ է տարել մեզ պարտերազմի, որպեսզի այս նույն կործանարար իրավիճակը, որ ունենք, լիներ զոհերով: Որպեսզի բացատրություն լինի, թե պատերազմ է եղել եւ մենք պարտվել ենք:

Հիմա տեսեք: Այս պատերազմի հետեւանքով ինքը ստորագրել  նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի 9-րդ կետում գրված է, որ պարտավորություն է ստանձնել, որ պետք է ապահովի անվտանգ կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ  Նախիջեւանի միջեւ: Իլհամ Ալիեւը դա մեկնաբանում է, թե դու ինձ  խոստացել ես, որ դա ինձ պետք է տաս որպես միջանցք: Այսինքն, պատկերացնում է նույն ռեժիմով, ինչպես ապահովվում է Հայաստանի եւ Արցախի միջեւ կապը:

Այն, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ պետք է կապ ունենա, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ոչ խոսվել է, ոչ քննարկվել: Դա Լեռնային Ղարաբաղի հրադադարի հետ ի՞նչ կապ ուներ, ինչի՞ է համաձայնել, որ այդ կետը առհասարակ գոյություն ունենա, դրա մասին էլ ոչ ոք չի խոսում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930