«Հայոց Երկիր» Ռազմավարական ծրագրի ընթացող փորձազննման աշխատանքների մասին
Ազգային Ժողովը մեր երկրում այն կառույցներից է, որը ոչ միայն չկայացավ և չկատարեց իր գործառույթներն, այլև դարձավ դեկորատիվ, զուտ մեխանիկական գործիք` իշխանության պահպանման կամ արտաքին ճնշումների դեպքում իշխանության փոփոխման համար, ինչը կործանարար է պետության համար։
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի շրջանակներում մշակվել և արդեն փորձաքննության է ենթարկվել նոր Ազգային Խորհրդարանի մոդելը, որը չի լինելու զուտ օրենսդիր մարմին, ըստ տարածված պատկերացումների, այլ լինելով երկպալատանի, նաև Սփյուռքի կառույցների հետ համատեղ համակարգելու է համազգային խնդիրները և դրանց լուծումները։ Այսպիսով, այն կրելու է համազգային բնույթ և դառնալու է մեր պատմական աշխարհաժողովի արդիականացված տարբերակն` իր համակցող, միավորող և հավասարակշռող հատկանիշներով։
Տեղեկացնում ենք, որ «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի փորձաքննության աշխատանքները շարունակվում են։
Կարդացեք նաև
«Հայոց Երկիր» Ռազմավարական ծրագրի մշակող խումբ