Էդմոն Մարուքյանը ահազանգել էր, որ Ադրբեջանը սադրանքների է նախապատրաստվում:
ՔՊ խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ասաց, որ Ադրբեջանը ամեն անգամ էլ սադրանքների է գնացել ու հիմա էլ է նույն անում, դրա համար պետք է զգույշ լինենք. «Նրանք ուզում են մեզ քաշեն պատերազմի մեջ»: Հարցրեցինք՝ նորի՞ց, բա մենք ինչո՞ւ ենք այդ դեպքում խաղաղություն քարոզում մեր հանրությանը, երբ պետք է պատրաստվել պատերազմի՝ Մելքոնյանը պատասխանեց. «Բա ի՞նչ պիտի անես: Այո՛, պատրաստվեք պատերազմի, հենց էսօրվանից սկսեք քարոզարշավը պատերազմի»:
Ասացինք, որ այդ քարոզարշավը դուք պիտի անեք, ոչ թե ԶԼՄ-ները, բացի այդ, բանակը պատրա՞ստ է պատերազմի, ի՞նչ բարեփոխումներ եք արել բանակում՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Իհարկե պատրաստ է: Ամեն ինչ էլ արել ենք, արխային նստեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ