Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը, որի նիստին մասնակցում է միայն իշխանական քաղաքական մեծամասնությունը:
Դրան զուգահեռ, ՀՀ ԱԺ այս գումարման աշխատանքը բոյկոտող «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի եւ գործիչների հետ հատուկ նիստեր են նախաձեռնել «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով:
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որ հետեւել է այլընտրանքային նիստերում հնչած ելույթներին, «Հայելի» ակումբում ասաց. «Ադրբեջանը թքած ունի Շարլ Միշելի բոլոր բանտիկների վրա էլ, Ռուսաստանի վրա էլ: Ցավով այսպես եմ ասում, որովհետեւ պատերազմի ընթացքում ու նաեւ հիմա Ռուսաստանի վարած քաղաքականությունը լրջագույն հարցեր է առաջացնում»: Նաեւ ընդդիմությանը հորդորեց գործել․ «Հարգելի ընդդիմադիրներ: Դուք այլեւս պիտի գործեք՝ չնայելով ոչ Տիզբոն, ոչ Կրեմլ, ոչ Բրյուսել, ոչ էլ՝ մեկ այլ տեղ: Այսօր, առաջիկա ամիսներին որոշվում է՝ Հայաստան լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ամեն րոպե մենք կարող ենք ունենալ անվերադառնալի կետ: Ուստի, ընդդիմությունը, նաեւ արտախորհրդարանական, պիտի հասկանա, որ արդեն պետք է գործել S.O.S. ռեժիմով: Կոչնակ պիտի հնչեցվի:
Ես լսում էի «Հայաստանի իրական օրակարգը» համաժողովում իմ գործընկերների ելույթները: Իշխանությանը հեռացնել հնարավոր է: Եթե մենք փողոցում ունեցել ենք 30-40 հազար քաղաքացի, ուրեմն լավ, գրագետ աշխատելու, ժողովրդին ճիշտ տեղ տանելու դեպքում, որը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, իսկապես կունենանք համաժողովրդական աջակցություն, որի պարագայում, այո, ընդդիմությունը այլեւս պիտի գնա խորհրդարան եւ խորհրդարանում վավերացնի այն հաղթանակը, որը կարձանագրի փողոցում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ