Ս.թ. սեպտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ռովերետոյում գտնվող դեսպան Ծովինար Համբարձումյանը այցելեց լրագրող Ռոբերտո Տրավանի՝ Ղարաբաղյան պատերազմին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որի բացումը տեղի էր ունեցել շաբաթ օրը հեղինակի ներկայությամբ։
«Այլոց պատերազմները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Campana dei Caduti հիմնադրամում, տասը տարի առաջ մեկնարկած լուսանկարչական ավելի մեծ նախագծի մի մասն է, որի նպատակն է լրագրողական ուշադրությունը կենտրոնացնել ուշադրության չարժանացած հակամարտությունների վրա:
Ռոբերտո Տրավանը մի քանի անգամ է այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ առաջին անգամ 2014-ին, ապա 2015-ին, 2016-ին և 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ռովերետոյում բացված ցուցահանդեսում ներկայացված են 2020թ. և 2016 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմների ժամանակ լրագրողի կողմից արված լուսանկարները։
Կարդացեք նաև
Շնորհակալություն ենք հայտնում Ռոբերտո Տրավանին հիանալի աշխատանքի համար։
Դեսպանը ծանոթացավ նաև Campana dei Caduti հիմնադրամի ցուցասրահում ներկայացված մարդու իրավունքների պաշտպանության թեմայով ցուցահանդեսին։
Իտալիայում ՀՀ դեսպանություն