Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնն արդեն իր կուսակիցներին հայտարարել է, որ Տեղ գյուղից հետո արդեն Ադրբեջան է». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 12,2022 15:43

«Բոլորս համոզվեցինք, որ Բրյուսելում պարոնն արդեն համաձայնվել է բոլոր կետերի հետ, որտեղ չկա Արցախի մասին ընդհանրապես որեւէ խոսք եւ այդ պարագայում, պարզ է դառնում արդեն եվրոպական այդ կառույցի դիրքորոշումը, որը գազի համը արդեն տեսել է եւ ցանկանում է ավելին ստանալ: Միակ բանն այն է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կարծես թե այդ տեսակետին համաձայն չեն»,- այսօր կայացած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածությանը:

Արամ Սարգսյանը կարեւորում է, որ ՌԴ-ն նույնպես բարձրացնում է Արցախի կարգավիճակի հարցը եւ իր պատկերացումները պաշտոնապես փոխանցվել են ՀՀ իշխանություններին, նրանք, սակայն, այդ առաջարկներին ուշադրություն չեն դարձրել եւ միայն խոսքով են հայտարարում, որ պատրաստ են քննարկումների:

Հիշեցնենք, ԱԺ հերթական գումարման աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքներն այսօր համատեղ քննարկում էին կազմակերպել՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով: Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը:

«Պարոնն արդեն իր կուսակիցներին հայտարարել է, որ Տեղ գյուղից հետո արդեն Ադրբեջան է, այլեւս հայտարարել է, որ Արցախն Ադրբեջան է եւ վերջ եւ դրանով հայտարարել է այն դիրքորոշման մասին, որն ինքն ի սկզբանե ունեցել է»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ընդդիմության օրակարգը պետք է լինի՝ թույլ չտալ խաղաղության պայմանագրի կնքումը: Իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ այն մինչեւ նոյեմբերի կեսը պատրաստ լինի: Թե ի՞նչ է սպասվում դրա ստորագրումից հետո՝ բանախոսը մանրամասնում է. «Ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հաջորդ օրը, Ադրբեջանը ՌԴ-ին համոզիչ կերպով առաջարկում է՝ իր խաղաղապահ զորքերը դուրս բերել Արցախից: Դա կարող է լինել դեկտեմբեր ամսին»: Այս զարգացումը կանխելու այլընտրանք Արամ Սարգսյանը չի տեսնում, իսկ դա նշանակում է՝ հեռացնել այս իշխանությանը:

Արամ Սարգսյանն ահազանգում է, որ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է Հայաստանից Սյունիքը կտրել՝ Զանգելանի, Նախիջեւանի, Ֆիզուլիի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930