Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխան Սաղաթելյանին տարան փուռը տվեցին իր գործընկերները շատ հաջող ձեւով՝ հա՛մ ՀՅԴ-ական գործընկերները, հա՛մ ՀՀԿ-ական». Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 12,2022 15:16

Վերջին հանրահավաքում Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, խոսելով իմպիչմենտի մասին՝ ասաց, որ ՔՊ-ականներին համոզելով չի լինի հրաժարականի մղել, ուստի դա պետք է անել ճնշումով եւ պարտադրանքով: Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես քաղաքական առումով Իշխան Սաղաթելյանին այլեւս լուրջ չեմ վերաբերվում: Ինքը լուրջ քաղաքական գործիչ չի, իրեն սպառել է: Իրեն տարան, այսպես ասած, փուռը տվեցին իր գործընկերները շատ հաջող ձեւով՝ հա՛մ ՀՅԴ-ական գործընկերները, հա՛մ ՀՀԿ-ական: Ինքը ինչքա՜ն բան է ասել, ուզո՞ւմ եք հերթով ասեմ՝ մի ժամ մնաց, երկու ժամ մնաց, երկու օր մնաց…Ինքը այլեւս լուրջ քաղաքական գործիչ չի»:

Հարցին՝ ընդդիմության մեջ պառակտում տեսնո՞ւմ եք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ընդդիմությունը ո՞րն է, կան Ռոբերտ Քոչարյանի / մի քանի հոգին, կան ՀՅԴ-ականները, որոնք պարտադրում են իրենց կամքը, որովհետեւ մեծամասնություն են կազմում եւ կան այսպես ասած ֆրիլանսերներ, որոնք իրենց առօրյա հարցերն են ուզում լուծել, բայց մի քիչ մնացել են թակարդի մեջ, որովհետեւ ուզում են դուրս գան այդ ավտոբուսից, բայց Ռոբերտ Քոչարյանը ավտոբուսի դռներն իրենց համար չի բացում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930