Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի վերջին երկու ըմբիշներն այսօր մտան Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության մրցագորգ: 130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց ամերիկացի Շուլցին, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը (լուսանկարում) 60 կգ քաշային կարգում որակավորման փուլում պայքարից դուրս թողնելով երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Պրիդոն Աբուլաձեին՝ 1/8 եզրափակչում զիջեց ղազախստանցի Այդոս Սուլթանգալիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ