Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաճիշտն իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա». Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 12,2022 14:38

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ընդդիմադիրները փորձելու են բժշկի թուղթ, տեղեկանքներ ներկայացնել՝ իրենց բացակայությունները հարգելի համարելու համար, իսկ տարեվերջին, երբ խորհրդարանի նստաշրջանն ավարտվի, նրանց մանդատից զրկելու հարցը պետք է մտցնեն խորհրդի օրակարգ:

Թե ինչու ընդդիմության հետ չստացվեց կառուցողական աշխատել, ըստ Ալեն Սիմոնյանի, պատճառը ընդդիմադիրների հռետորաբանությունն է. «Ընդդիմության պատգամավորները հայտնի են իրենց հրապարակային հայհոյանքներով, հանրությունը դրա գնահատականը տալիս է: Մենք կառուցողական ենք եղել, երբ չենք զրկել իրենց մանդատից, թեեւ այդ հարցը կարող էինք ուղարկել ՍԴ: Բավարարվել ենք իրենց մի քանի պաշտոններից զրկելով»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, ընդդիմության շարքերից ամենաճիշտն իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա. «Ինչի են իրենք աշխատավարձ ստանում, ինչի են իրենց օգնականները աշխատավարձ ստանում, ինչի են փակում քաղաքական դաշտը առողջ ուժերի համար: Ես մեր քննարկումներում ունեցել եմ այլ կարծիք, բայց ենթարկվել եմ որոշմանը եւ շարունակելու եմ ենթարկվել, բայց վստահ եմ, որ հաջորդ անգամ մեր խմբակցությունը ավելի խիստ վերաբերմունք կունենա: Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից եւ պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել: Եթե դու քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, դա այլընտրանք չունի: Իրենք լուսանցքում են հայտնվել: Ինչքան կարելի է աճպարարությամբ զբաղվել, ասել, որ իշխանությունը փողոցում է: Մնացել են փողոցում միայնակ՝ իրենց օրակարգով»:

ԱԺ նախագահի համար անհասկանալի է՝ որ ընդդիմադիրներն ասում են՝ ԱԺ կգանք մեր օրակարգով, ո՞րն է այդ օրակարգը՝ նախկին իշխանավորներին քրեական հետապնդումից փրկե՞լը, որովհետեւ ԱԺ-ում ՍԴ դատավոր են ընտրում, «Սահմանի մասին» օրենքի նախագիծ են քննարկում, որոնք պետության կարեւոր հարցերից են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930