Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի անդամների կազմը

Սեպտեմբեր 12,2022 13:50

Արդարադատության նախարարությունն ամփոփում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվել են հետևյալ թեկնածուները.

1.Արթուր Սաքունց-«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ,

2.Հասմիկ Հարությունյան-«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:

Համաձայն Կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության երկրորդ բաժնի թեկնածուների կազմը հաստատում է Վարչապետը, հետևաբար ընտրված անձանց թեկնածությունները կներկայացվեն Վարչապետի աշխատակազմ և կհաստատվեն Վարչապետի որոշմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930