Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ չի կարելի Պոտինին, չի կարելի նաև Էրդողանին ու Ալիևին. Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 12,2022 13:34

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նրանք, ովքեր համարում են, որ ՌԴ պարտության դեպքում Արցախը կմնա անպաշտպան, անուղղակի խորհուրդ են տալիս օգնել ռուսներին Ուկրաինայի դեմ կռվում։ Եթե այդպես եք կարծում, ձեր օրինակով փրկեք Արցախը, զենք վերցրեք ու միացեք ՌԴ զորքին, հետն էլ հուսալի ընկերոջ համբավ կունենաք, որովհետև լավ ընկերը նեղ օրվա ընկերն է։

Իսկ Արցախի անվտանգությունը, ցավոք, նաև մեր` ՀՀ անվտանգությունը, այսօրվա ունեցած ռուսական սպառազինության պարագայում, ապահովում է միջազգային առաջադեմ հանրությունը։

Աշխարհը համախմբվել է ուժով խնդիրներ լուծելու ու զոռբայության դեմ, և ինչ չի կարելի Պոտինին, չի կարելի նաև Էրդողանին ու Ալիևին։ Ուղղակի առաջադեմ աշխարհի կողքին լինել է պետք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930