Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացած պետություն ունենալու կարևոր նախապայմաններից է մայրենի լեզուն ժամանակին համաքայլ պահելը. հորդորակ

Սեպտեմբեր 12,2022 13:42

ՀՈՐԴՈՐԱԿ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(33-րդ թողարկում)

Ոմանց թվում է, թե հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր գործածելով իրենք «ժամանակակից» են դառնում, սակայն այդպես չէ։ Զարգացած պետություն ունենալու կարևոր նախապայմաններից է մեր մայրենի լեզուն ժամանակին համաքայլ պահելը։

Ներկայացնում ենք օտար բառերի հերթական ցանկը և հորդորում գրավոր ու բանավոր խոսքում շրջանառության մեջ դնել դրանց հայերեն համարժեքները։

Օտար բառերի հայերեն համարժեքները փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/

  • ադմիրալ – ծովակալ
  • ամբիցիա – հավակնություն, նկրտում
  • ամպլիտուդա – լայնույթ
  • անեմիա – սակավարյունություն
  • անտիթեզ – հակադրույթ
  • ապոստրոֆ – ապաթարց
  • ավտոմատ – 1. ինքնաձիգ, 2. ինքնաշխատ, 3. մեքենայորեն/մեքենաբար
  • բիբլիոգրաֆիա – մատենագիտություն
  • գիրլյանդա – դրասանգ, ծաղկաշղթա
  • դինաստիա – արքայատոհմ, հարստություն
  • դուբլիկատ – կրկնօրինակ
  • էթնոգրաֆիա – ազգագրություն
  • էսթետիկա – գեղագիտություն
  • էվֆեմիզմ – մեղմասություն
  • էքսպլուատացիա – շահագործում
  • էքստրասենս – պայծառատես
  • լիմֆատիկ – ավշային
  • լոգոտիպ – տարբերանշան, պատկերանիշ
  • կարիկատուրա – ծաղրանկար
  • կրիպտոգրաֆիա – գաղտնագրություն
  • մոզաիկա – խճանկար
  • պանտոմիմա – մնջախաղ
  • պաուզա – դադար
  • սանատորիա – առողջարան
  • սոցիում – հանրույթ
  • ստադիա – փուլ, շրջան
  • ստերիլիզացիա – 1. մանրէազերծում, 2. վարակազերծում, 3. ստերջացում, ամլացում
  • ստյուարդեսա – ուղեկցորդուհի (օդանավի)
  • տելեսկոպ – աստղադիտակ
  • տրագեդիա – ողբերգություն

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930