Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ պաստառներն այնքան հնամաշ են, որ նայում ես՝ էլ չես ուզում ազդարարես»․ Ալեն Սիմոնյանը՝ փոխնախարարին

Սեպտեմբեր 12,2022 12:26

ԱԺ լիագումար նստաշրջանում այսօր քննարկվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի՝ Azdarar.am-ի առնչությամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կապահովվի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված՝ իրենց իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառմամբ ու քննարկմամբ։ Նախագիծն ազդարարի ինստիտուտի հետ կապված նաեւ այլ կարգավորումներ է սահմանում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախագծի զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ուշադրությունը հրավիրեց Երեւանում առկա՝ Azdarar.am-ի պաստառների վրա․ «Չգիտեմ որքանով է ձեր իրավասությունը, բայց դրանք այնքան հնամաշ են, որ նայում ես՝ էլ չես ուզում ազդարարես»։ Փոխնախարարն արձագանքեց․ «Պաստառների եւ թերթիկների միջոցով ազդարարում այլեւս չի լինելու»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ անդրադարձավ կարգավորման խնդրին․ «Կոռուպցիան օրենքներով չի նվազելու։ Օրենք պետք է, բայց այս անանուն դիմումները ծնելու են կոռուպցիա։ Ես այդ պատմությունները շատ լավ գիտեմ։ Հանեք այդ անանուն պրակտիկան, հազիվ ենք դրանից ազատվել»։ Երանուհի Թումանյանցն արձագանքեց, որ Azdarar.am-ի միջոցով ազդարարումները մեծամասամբ անանուն են եւ վերաբերում են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ուստի անանուն ազդարարումների ինստիտուտի վերացումը նպատակահարմար չէ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930