Tert.am. ԱՄՆ Պետդեպարտամենտը 2 միլիոն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին ասված է Պետդեպի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգներն ուրախ է հայտարարել տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների իրականացման համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանված բնակչության անվտանգ վերադարձին:
Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ Միացյալ նահանգների նոր ֆինանսավորումը շարունակելու է խթանել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար», – մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: