ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արտերկրից Հայաստան վերադարձի ճանապարհին ՖԲ ուղիղ եթերում իր եւ Սերժ Սարգսյանի մասնավոր զրույցներից երկու բացահայտում արեց:
«Նախագահ Սերժ Սարգսյանը, գուցե, չողջունի, բայց մեր մասնավոր զրույցներից երկու դրվագ պիտի պատմեմ: 2018 թ. փետրվարին, մինչեւ նախագահ Սարգսյանի առաջադրումը, մենք միասին գործուղման էինք արտերկիր: Ես ինքնաթիռում մտա իր մոտ եւ համոզում էի առաջադրվել հենց Արցախի հարցով: Ասաց, որ մտածում է, բայց վերջնական որոշում չունի եւ մտածում է, թե որն է ճիշտը՝ իր առաջադրո՞ւմը, թե՞ հասկանալի է՝ ում: Ես, որ կուսակցության ներսում եմ եղել, այդ ժամանակ եղել եմ փոխնախագահը, մտածել եմ, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը ճիշտ է: Ու ես եղել եմ դրա ջատագովներից մեկը:
Երկրորդ փաստը պատմեմ: Իրեն հարցրել եմ, թե 2017-2018 թվականներին արցախյան հարցով բանակցային ի՞նչ մթնոլորտ էր: Մի բան ասաց, որն ինձ շատ զարմացրեց: Ասաց շատ պարզ բան, որ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, երբ ուզում են շարունակել բանակցությունները, Ալիեւն ասում էր. եկեք հիմա չշտապենք, սպասենք, մինչեւ Սարգսյանը ընտրվի վարչապետ, հետո շարունակենք բանակցությունները: Հիմա, երբ հետին թվով եմ նայում այս ինֆորմացիային, լիքը-լիքը հարցեր են առաջանում: Այսինքն, երբ Ալիեւը 2017-2018 թվականներին լավով չէր ուզում բանակցել, ասում էր՝ Սերժը դեռ թող ընտրվի, ուրեմն գիտեր, որ խնդիրներ կարող են առաջանալ: Որտեղի՞ց գիտեր, ո՞ւմ աջակցությամբ, ո՞ւմ ներքին խաղերով: Սրանք հարցեր են, որ այս պահին թողնում եմ բաց»,-պատմել է Արմեն Աշոտյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ