Սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններին ընդառաջ՝ ակտիվ քարոզարշավ է ընթանում Տավուշի սահմանամերձ գոտում : ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր օր այցելում են գյուղական բնակավայրեր,ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը:
«Բնակիչների տրամադրվածությունը շատ լավ է, շատ դրական: Իմ հանդիպումներից հասկացել եմ, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում, արդեն քանի տարի է` ամեն ինչ նույնն է: Ժողովուրդը պետք է հասնի այդ փոփոխությանը: Բնակիչների խնդիրները հիմնականում նույն բնույթի են` կապված ոռոգման ջրի հետ: Պատրաստ ենք լսել բոլորի խնդիրները և հետագայում դրանք լուծել: Ընտրություններում մեր շանսերը գնահատում եմ շատ բարձր և կարծում եմ, որ հաղթանակն անխուսափելի է: Հակառակ թիմի շանսերի հետ կապված ձեր հարցին կոռեկտ չեմ համարում պատասխանել: Եկեք սպասենք ընտրություններին, արդյունքը բոլորդ կտեսնեք»,- նշեց Սուքիասյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից