Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 10-ին այցելել են Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքներում խաղողագործներին մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։
Պաշտոնյաներն այցելել են նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Նոր Ամասիայի խաղողի մթերման կայան և «ՄԱՊ» ՓԲԸ։ Ընկերությունների ղեկավարների հետ շրջայցի ընթացքում քննարկվել են խաղողի մթերումների կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզում առկա է տեխնիկական խաղողի մոտ 4700 հա բերքատու այգի։ Կանխատեսվում է, որ այս տարի մարզում կարտադրվի մոտ 90-92 հազար տոննա խաղող։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ