Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը վնասվածքի երկարատեւ ապաքինումից հետո է վերադարձել մեծ մրցագորգ:
Սկսելով որակավորման փուլից՝ «Ճերմակ արջը» պարտության է մատնել Կոնգոյի ներկայացուցչին, այնուհետեւ հաղթել է աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մեթեհան Բաշարին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով բացահայտ առավելության է հասել ղրղզ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ եւ պայքարը շարունակելու է կիսաեզրափակչում:
Բելգրադում ծանր ճանապարհ անցավ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Նա երեք դժվարին սփոփիչ գոտեմարտեր է անցկացրել շատ ուժեղ մրցակիցների՝ վրացու, շվեդի եւ ղազախի հետ ու բոլորին էլ հաղթելով՝ սերբ Վիկտոր Նեմեսի հետ վիճարկելու է բրոնզե մեդալը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ