Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սովորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ու չլսել Սերժ Սրապիոնյանի դասախոսությունները, կնշանակի հայագիտությանը նայել ապակու հետևից․ ԵՊՀ շրջանավարտներ

Սեպտեմբեր 11,2022 14:41

Մենք՝ 1993-98 թթ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներս, հանդես ենք գալիս՝ ի պաշտպանություն մայր բուհի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի։

ԵՊՀ-ն մայր բուհի անուն է վաստակել գիտակրթական բարձր որակի, դասախոսական ծանրակշիռ ներուժի շնորհիվ։ 24 տարի առաջ բուհն ավարտելով՝ մենք վստահ ենք եղել, որ քանի դեռ այնտեղ դասավանդում են Սերժ Սրապիոնյանի նման գիտակ, շիտակ, սրտացավ ու նվիրյալ հայագետ-մտավորականներ, ուրեմն հայ բանասիրությունը, հայագիտությունը պաշտպանված են ու սերունդներին են ավանդվելու բարեղճորեն ու պատվով։

Ով մեկ անգամ լսել է Սերժ Սրապիոնյանի դասախոսությունը, ոչ միայն մայրենի լեզուն ու գարականությունը, մեր պատմությունն ու հոգևոր արժեքները, այլև հայրենիքը ճշմարիտ ճանաչելու սիրով է վարակվել։
Մենք այսօր հայագիտության ու մանկավարժության ոլորտներում շարունակում ենք սերունդներ կրթել, գիտական գործունեություն ծավալել ու ամեն տեղ հպարտությամբ ասել, որ Սերժ Սրապիոնյանի ուսանողն ենք եղել։ Հավատացեք, որ այդ խոսքերը բոլորն ընդունել են որպես համալսարանականի բարձր տիտղոս։

Սովորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ու չլսել Սերժ Սրապիոնյանի դասախոսությունները, կնշանակի հայագիտությանը նայել ապակու հետևից։
Սերժ Սրապիոնյանը միայն գրականություն չի դասավանդում, նա ամեն թեմային զուգընթաց՝ ուսանողի մեջ ներարկում է ազգային ինքնությունը ճանաչելու, ազգային ինքնությամբ հպարտանալու, ազգային ինքնությանը հավատարիմ մնալու բարձր գիտակցում։
Հանդես գալով ի պաշտպանություն Սերժ Սրապիոնյանի՝ մենք պաշտպանում ենք նաև ազատ խոսքի ու կամարտահայտման իրավունքը։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 1993-98 թթ ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    ԿԳՄՍ նախարարը և նրա գրպանային ԵՊՀ ռեկտորը փորձ արեցին համալսարանից հեռացնեն ազգային և մասնագիտական բարձր արժեքներ կրող Սերժ Սրապիոնյանին, որպեսզի վախ ներարկեն մյուս համարձակ ու ազգամտած դասախոսների և ուսանողների մեջ։ Բայց փառք ու պատիվ դեկանին և ամբիոնի վարիչին, որոնք հակադրվեցին ՔՊ-ի խամաճիկ ռեկտորին և խափանեցին այդ ստոր գործարքը։
    Կեցցեն այն թասիբով ուսանողները, որոնք պաշտպանում են իրենց արժանավոր դասախոսին։ Հազար ամոթ իշխանության կամակատարներին – դրածո նախարարին և խեղճուկրակ ռեկտոր կոչվածին։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930