ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Շիրակի մարզի հայրենակիցների հետ։ Անկեղծ, մեր հայրենակիցների մտահոգ հարցերով հագեցած հանդիպման ընթացքում խոսել ենք շարժման արդյունքների, անհրաժեշտ գործողությունների և մեր առաջիկա անելիքների մասին։
Խոսքիս ավարտից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց. «Դուք մի բան մոռացաք նշել, շարժումը մեծ քայլ է արել պատերազմից հետո մեր կորացած մեջքը շտկելու ուղղությամբ։ Դա է ամենամեծ ձեռքբերումը»։
Ամեն հերթական հանդիպման արդյունքում ամրապնդվում է համոզմունքս, որ միասին մենք կարող ենք իրականացնել պատմական այս ժամանակահատվածում մեր վրա դրված խնդիրը և փրկել մեր հայրենիքը։ Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք։ Այսպիսի հանդիպումները մեր հայրենակիցների հետ կրելու են պարբերական և շարունակական բնույթ: