Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում չորս սեթում 6:7 (5:7),2:6, 7:5, 2:6 հաշվով պարտվեց նորվեգացի Կասպեր Ռուուդին: Դիմակայությունը տևեց երեք ժամից մի փոքր երկար:
Պարտությունից հետո Խաչանովը հայտարարել է, թե հոգնած է ու ցանկանում է գնալ տուն եւ հանգստանալ: «Ես ծնվել եմ Ռուսաստանում: Իմ հարազատ քաղաքը Մոսկվան է: Սակայն բնակվում եմ Դուբայում, ուր էլ հիմա գնալու եմ»,-նրա խոսքերը մեջբերել է US Open-ի մամուլի ծառայությունը:
Չնայած պարտությանը, Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում տեղ կզբաղեցնի աշխարհի 20 ուժեղագույնների ցուցակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ