Բելգրադում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր Հայաստանի հավաքականից պայքարը սկսեցին 55 կգ քաշային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Ավաղ, Մալխասի համար մեկնարկային գոտեմարտը չստացվեց, ու նա հավասար միավորներով զիջեց հունգարացի մրցակցին՝ վայր դնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև
Թիմակցի կրած անհաջողության դիմաց «վրեժխնդիր» եղավ Ռուդիկ Մկրտչյանը, որը հաշված վայրկյանների ընթացքում 8:0 հաշվով պարտության մատնեց կորեացի մրցակցին եւ 1/8 եզրափակչում գոտեմարտելու է Ուզբեկստանը ներկայացնող Յասուրբեկ Օրտիկբոեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ