Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալիորեն պակասել է․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 10,2022 10:39
dolar

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 135 միլիոն 396 հազար դոլար: Նկատենք, որ, նախորդ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 231 մլն 153 հազար դոլարով:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները, հունիս, մայիս եւ ապրիլ ամիսների համեմատ, շարունակել են նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, հուլիս ամսին կազմել է 415 մլն 842 հազար դոլար։ Այս ցուցանիշը, հունիս ամսվա համեմատ, նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք Հայաստանից են գումար ուղարկում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատներին: Փաստորեն, հուլիսին 4 մլն 703 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների ներհոսքն է ավելացել. եթե հունիսին այն կազմել է 35 մլն 353 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 880 հազար դոլար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930