– Մեկ բնորոշում կարող եմ տալ «շիլա-շփոթ»: Այս կառավարությունը երբեւէ որեւէ օրենքի ներդրման ժամանակ նախապատրաստական աշխատանք չի կատարում:
Անցում դեպի անկանխիկ գործարք. պատրա՞ստ էին արդյոք համակարգն ու հասարակությունը: Անկանխիկ գործարքների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց դեռ երկու ամիս էլ չի անցել, բայց նույնիսկ օրենքն ընդունած իշխանություններն են խոստովանում, որ բազմաթիվ խնդիրներ կան:
Անկանխիկ գործարքների անցնելու ճանապարհին բազմաշերտ խնդիրներին լուծումներ չեն տրվում: Տնտեսվարողները մանրամասնում են՝ տեխնիկական խնդիրները դեռ լուծված չեն, փորձագետներն էլ հավելում՝ երկիրը պատրաստ չէր:
«Հայաստանի մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում, դեռեւս չկան համապատասխան ենթակառուցվածքներ. սահմանափակ է բանկերի, բանկոմատների ու տերմինալների թիվը: Նոր օրենքը ստեղծում է լրացուցիչ ծախսեր եւ անհարմարություններ վարկային վատ պատմություն եւ արգելափակված հաշիվներ ունեցող անձանց համար»,- մեզ հետ զրույցում նշում է տնտեսագետ Մնացականյանը:
Կարդացեք նաև
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ տեխնիկական հագեցվածություն, հանրային տրամադրություններից մինչեւ թվային նոր հարթակների ներմուծում, նոր պարտադրանք հիշեցնող օրենքը, որը կոռուպցիոն ռիսկերն է փորձում նվազեցնել, դեռեւս այդքան էլ արդյունավետ չէ:
Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում