Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրում «հավերժ համայնքապետին», որը միշտ վարչական ռեսուրսի օգտագործմամբ ու չարաշահմամբ է ընտրվել․ «Փաստ»

Սեպտեմբեր 10,2022 09:56

Այն, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, լավ չէ, ի թիվս այլ գործոնների, վկայում են նաև նրանց ցուցակները, որոնց մեջ տեղ են գտել բավականին ուշագրավ անցյալով մարդիկ, այդ թվում՝ երկար տարիներ «նախկինների» օրոք գյուղապետ աշխատածներ: Նրանցից ոմանք նույնիսկ անցնում են քրգործերով, իսկ որոշներն էլ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում:

Կոտայքի մարզի Ակունք համայնքում էլ ՔՊ-ն հենց համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրում Հունան Ռուբենյանին, որը 30 տարի համայնքի ղեկավար է առաջադրվել ու, ինչպես համայնքում են նշում, «հավերժ համայնքապետը» միշտ վարչական ռեսուրսի օգտագործմամբ ու չարաշահմամբ է ընտրվել՝ հանդես գալով տարբեր կուսակցությունների դրոշի ներքո: Սոցցանցերում տեղեկություններ կան, որ նա թեպետ արձակուրդում է, բայց ամբողջ օրը գյուղապետարանում է անցկացնում:

Ի դեպ, ինչպես համայնքների մեծ մասում, այստեղ էլ, ըստ էության, ՔՊ-ի գլխավոր զենքը ասֆալտապատումն է: Ինչպես ասում են, նախընտրական ասֆալտը միշտ «մոդայիկ» է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930