Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Մաեստրոն համաձայն կլինե՞ր հետ վերցնել այն շքանշանները, որոնք իրեն չօգնեցին լսելի դարձնել իր ՁԱՅՆԸ․ Հասմիկ Պապյան

Սեպտեմբեր 09,2022 13:42

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ներկա էի Մաեստրո Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը: Թվում էր, թե ամեն ինչ արվել էր Մեծ երաժշտի, Մարդու հիշատակը հավուր-պատշաճի նշելու համար: Անսահման հուզիչ էր Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի երրորդ մասի մի հատվածի «վիրտուալ» կատարումը Օհան Դուրյանի տեսագրության ներքո:

Վերջում բոլորին անակնկալ էր սպասվում. բեմ բարձրացավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը և ազդարարեց, որ Մաեստրոյին շնորհված շքանշանները, (որոնք Մեծ դիրիժորը իր քաղաքական հայացքների համար հալածված և երկրում աշխատելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով ետ էր վերադարձրել պետությանը), 100-ամյա հոբելյանի առիթով կրկին վերադարձվելու են նրան… Չգիտեմ, թե ո՞ւմն էր այս գաղափարը, սակայն չեմ կարող չհարցնել. արդյոք Մաեստրոն համաձայն կլինե՞ր հետ վերցնել այն շքանշանները, որոնք իրեն չօգնեցին լսելի դարձնել իր ՁԱՅՆԸ… ցավոք, ոչ ոք չի կարող պատասխանել…

Շատ լավ է, որ իշխանավորներն ընդունում են իրենց մեղքը և ցանկություն ունեն այն «սրբագրել»:

Կարծում եմ, որ Օհան Դուրյանի հանդեպ մեղքերը քավելու լավագույն ձևը, այսօրվա «ընդդիմադիր» արվեստագետներին օգնել, սատարելը կլինի: Ամեն դեպքում՝ շատ ծանր սրտով հեռացա դահլիճից…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930