Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հանձնակատար Թոյվի Քլաարը ողջունել է Ադրբեջանի կողմից հինգ հայ գերիների հանձնումը՝ ընդգծելով, որ այն տեղի է ունեցել առանց միջնորդների:
«Ողջունում եմ Բրյուսելում օգոստոսի 31-ին ղեկավարների հանդիպումից հետո այսօր [սեպտեմբերի 8-ին-խմբ.] Ադրբեջանի կողմից հինգ հայ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ լուրը:
Կարևոր մարդասիրական ժեստ և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- գրել է Քլաարը Twitter-ում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Welcome news today regarding the release of five Armenian detainees by Azerbaijan following the meeting of the leaders in Brussels on 31/8.
— Toivo Klaar (@ToivoKlaar) September 8, 2022
Important humanitarian gesture & likewise noteworthy that the handover took place without intermediaries. pic.twitter.com/HU3RrRQrKe