96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարող միապետը՝ Էլիզաբեթ Երկրորդը: Այս մասին պաշտոնապես հայտնել են Բուքինգհեմյան պալատից, հաղորդում է Reuters-ը:
«Թագուհին մահացել է այսօր կեսօրին Բալմորալում՝ խաղաղության մեջ», – ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
Թագուհու ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը, դառնում է Միացյալ Թագավորության թագավոր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ