Ադրբեջանի Գերագույն դատարանը կրճատել է չորս հայ ռազմագերիների ազատազրկման ժամկետը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը:
Նշվում է, որ Գերագույն դատարանի որոշմամբ նրանց պատիժը նվազեցվել է և դարձել 8 ամիս 5 օր: Այսպիսով, նրանք արդեն ավարտել են կրել այդ ժամկետով պատիժը և ազատ են արձակվել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ