Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Հիմա ո՞վ է Շուշին տվել, ինչո՞ւ եք պաշտպանում, բա պատերազմի ժամանակ սվին էիք ճոճում»

Սեպտեմբեր 08,2022 20:35

«Բանակի հետ կապված։ Քրեական գործեր են  հարուցվում, քննվում են։ Իմ զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Կարեւոր եմ համարում, որ ի վերջո գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ այլ ելք չեղավ»,-Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է․ «Սրանք շատ լուրջ հարցեր են։ Արդյոք ինչ-որ ուժեր կայի՞ն, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով։ Եվ ոչ միայն շահագրգռված էին, այլեւ ուզում էին, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենա։ Պնդում չեմ անում, բայց հիմա փաստեր են ի հայտ գալիս, որոնք այս հարցն իմ մոտ ուժեղացնում են։ Հույս ունեմ, որ իրավապահները բավարար օբյեկտիվ կլինեն։ Ոմանք փորձ էին անում 20-21թ․ տպավորություն ստեղծել, թե ես եւ իշխանությունն ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկել։ Ոչ, հակառակը, ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ կան, ասում են, թե ուզում ենք գցել բանակի վրա։ Ոչ, ուզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե հաստատվի, ապա հրամանատարներից եղել են հրամաններ, որոնք ես չեմ կարողանում հասկանալ․․․ո՞վ, ի՞նչ»։

Փաշինյանը հավելեց․ «Ասում էին, թե իշխանությունը Շուշին տվել է, Շուշին ծախել է։ Քրեական գործ է հարուցված։ Մարդ է ձերբակալվել, հիմա էլ պաշտպանությամբ են հանդես գալիս։ Հիմա ո՞վ է Շուշին տվել, ինչո՞ւ եք պաշտպանում, բա պատերազմի ժամանակ սվին էիք ճոճում։ Չի վերջանալու այս թեման, խոստանում եմ։ Պատերազմի հաջորդ օրը իմ հրաժարականն էին պահանջում, որ Շուշին հանձնել եմ, իսկ հիմա, երբ ձերբակալություններ են, այդ մարդիկ հայտարարություններ են անում։ Բա չէիք ուզո՞ւմ, որ մեղավորները բացահայտվեն․․․ինչո՞ւ պետք է ներենք որեւէ մեկին, ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին։ Չկա ներում այդ մարդկանց։ Տպավորություն է, որ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ եսիմ որտեղից եկած հրամաններով։ Բանակից  գողացած ոչ մի գեներալ չի ներվելու։ Դեռ 2018թ․-ին եմ գեներալներին հավաքել ու պայման դրել՝ բանակից չգողանալ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930