Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բրյուսելում մեզ հուզող հարցերի համար չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 08,2022 18:45

«Բրյուսելում մեզ հուզող ամենակարեւոր հարցերի համար մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել։ Խոսքը ԼՂ հիմնախնդրի մասին է։ Մյուս կողմից՝ երկուստեք, ՀՀ-ն եւ Ադրբեջանն արձանագրում են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը»,-Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջերս Բրյուսելի հովանու ներքո Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններին։

«Համոզվում եմ, որ բոլորն էլ խաղաղություն են ուզում, բայց ամեն մեկն իր ընկալումն ունի խաղաղության պայմանների վերաբերյալ։ Այստեղից են ծագում կոնֆլիկտներ։ Ադրբեջանի տեսակետն այն է, որ ԼՂ խնդիրը լուծված է, եւ այլեւս չկա քննարկելու բան։ Միջազգային հանրության եւ մեր դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի հետ։  Մասնավորապես ՌԴ-ն չի կիսում այդ ցանկությունը։ ՌԴ-ն արձանագրել է, որ կա հիմնախնդիր, այլապես ՌԴ խաղաղապահ ուժերը չէին գտնվի ԼՂ-ում»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է տնտեսական ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կան վախեր եւ մտավախություններ, բայց կոմունիկացիաների բացումը ՀՀ-ի համար միանշանակ ձեռնտու է․ «Վերջերս հետազոտություն ենք արել։ Միջինում ՀՀ-ում սննդամթերքն ավելի թանկ է, քան շատ երկրներում։ Պատճառը տրանսպորտային խնդիրն է, որն այսօր ավելի սրված է։ Տրանսպորտային կոմունիկացիաների բացումը մեզ ձեռնտու է, շահագրգռված ենք»։

Փաշինյանը հավելեց՝ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման գործընթացը եւս բարդ է, բայց բոլոր բարդությունների դեպքում պետք է գնալ առաջ։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930