Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Արցախի Հանրապետության Նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրավական հարցերն ու կանոնադրության նախագիծը։
Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ