Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ 24 միլիոնն ասե՞մ ինչ է լինելու․ տները կծախեն, ու մեկ էլ կտեսնեք, որ ձեր հարեւանը Մուհամեդն է»․ Շարմազանով

Սեպտեմբեր 08,2022 18:07

«Գործընթացը ոտքից գլուխ վտանգավոր է, որովհետեւ կապիտուլյանտ իշխանությունը ՀՀ-ին եւ Արցախին տանում է վերջնական կապիտուլյացիայի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վերջերս Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի տարածած հայտարարության հետեւյալ կետին․ «Համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»։

Հարցին՝ Արցախի հարցն այս գործընթացից, ձեր վերլուծությամբ, անջա՞տ է, Շարմազանովը պատասխանեց․ «Կապիտուլյանտի ռեժիմը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից, այլապես գոնե մի անգամ կգնար Արցախ, կխոսեր Արցախի կարգավիճակի մասին։ Ինչի մենք էթնիկ իրավունքների համա՞ր էինք այդքան պայքարում։ Պոլսի հայ համայնքն էլ ունի դպրոց, հետո՞, դա այն իրավունքներն են, ինչն այսօր Նիկոլն ուզում է ծախել Արցախի վրա»։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ խաղաղության դարաշրջանը կարող է լինել բացառապես արժանապատվության պայմաններում․ «Թքեմ այն բարեկեցության վրա, որն ազգային արժանապատվության հաշվին է։ Դա նույնն է, որ մարդն իր կնոջն ու մորը տա մեկին, իսկ դրա դիմաց ստանա փող ու սեւ խավիար։ Էլ ո՞նց բացատրեմ»։

Հետաքրքրվեցինք նաեւ ՊՆ-ի հեղինակած օրինագծի մասին, որը ենթադրում է 24 միլիոն դրամի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում։ Շարմազանովը հարցադրում արեց․ «Ի՞նչ ՊՆ, ՊՆ որ ունենայինք, Ադրբեջանի զորքերը ՀՀ-ում չէին ֆռֆռա։ Սա ՀՀ բանակի թիվը պակասեցնելու օրինագիծ է։ Թուրքի հետ սահմանը մի քանի անգամ ավելացել է, իսկ սրանք բանակի թիվն են պակասեցնում՝ գնալով պրոֆեսիոնալ բանակի․․․երկրորդ, այդ 24 միլիոնն ասե՞մ ինչ է լինելու։ Մեր ժողովրդի մոտ կա տղա երեխաներին պաշտելու չհիմնավորված սովորույթ։ Տները կծախեն, ու մեկ էլ կտեսնեք, որ ձեր հարեւանը Մուհամեդն է»։

Օրերս ԿԳՄՍՆ-ն ԱԺ-ում մեկ այլ օրինագիծ ներկայացրեց, որը բնագիտական մասնագիտություններով սովորողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է տալիս։ ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանը պնդել էր, որ նման նախագիծ եղել է նաեւ Վիգեն Սարգսյանի ժամանակ, սակայն այն ժամանակվա իշխանությունը բանի տեղ չի դրել։ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ տեղյակ չէ նման նախագծից․ «Գուցե եւ ունեցել է կառավարությունը նման նախագիծ։ Ի՞նչն է խնդիրը, բնագիտական առարկա՞ն։ Թող մտածեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հայագիտական առարկաներն այլեւս պարտադիր չեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930